10 հայ գերիներին Ադրբեջանից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն։

 

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։

 

 

Ավելի ուշ հայտնի դարձան նաև Հայաստան վերադարձող գերիների անունները` Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի, Հակոբյան Գևորգ Արայիկի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Թևոսյան Արման Արթուրի, Հակոբյան Տիգրան Արմենի։