Article image
Կորոնավիրուսի համաճարակը կտևի մինչև 2026 թվականը. բրիտանացի գիտնականներ

Կորոնավիրուսի պանդեմիայի ժամկետների վերաբերյալ հետազոտական տվյալներ են հրապարակել բրիտանական SAGE կազմակերպության (Scientific Advisory Group for Emergencies, արտակարգ իրավիճակների գիտական խումբ) գիտնականները:

 

SAGE-ի հետազոտողների կարծիքով՝ Sars-CoV-2 վիրուսը վտանգ կներկայացնի առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում՝ կտևի մինչև 2026 թվականը։ Նշված ժամկետը կարող է ավելացվել, եթե պատվաստումների տեմպերը նվազեն և կորոնավիրուսի տարածմանը հակազդող միջոցառումներն անարդյունավետ լինեն։

 

Տարբեր երկրների գիտնականները չեն բացառում COVID-19-ով հիվանդացության նոր ալիքի առաջացումը։ «Օմիկրոն» վիրուսի շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում, արդեն հայտնաբերվել է 40 երկրների բնակիչների մոտ: Հրապարակման պահին փաստացի տվյալներով՝ Ռուսաստանում «Օմիկրոն» շտամով վարակման դեպքեր դեռ չեն հայտնաբերվել։