hraparak.am֊ը գրում է․ Ապարանում մեկնարկել է  ՏԻՄ ընտրությունները։  Ապարանում առաջադրվել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է  Էդգար Փարվանյանը։ ՔՊ-ն Ապարանում գրանցել է 50 թեկնածուի ցուցակ, որից 8-ն անկուսակցական, «Կարեն Եղիազարյան» դաշինքի ցուցակը 57 թեկնածուից է բաղկացած, որից 13-ն անկուսակցական են, 18 թեկնածու՝ «Արդար Հայաստան» կուսակցությունն են ներկայացնում, մնացածը՝ «Քրիստոնյա Հայաստան» կուսակցությունից են։ Դաշինքը գլխավորում է գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։

Այս պահին մի խումբ կարմիր բերետավորներ ժամանել են Կարեն Եղիազարյանին պատկանող «Գնթունիկ» սուպերմարկետ ու առևտուր կատարում։ Նրանք եկել են ծառայողական ավտոմեքենաներով ու դրանք կայանել սուպերմարկետի դիմաց։

 

Հավանաբար նման կերպ փորձ է արվում վախի մթնոլորտ սահմանել։ Մենք նկատեցինք, որ կարմիր բերետավորների խմբեր կան առհասարակ ողջ քաղաքով մեկ։ Նրանց մի մասն էլ այս պահին գտնվում է «Գնթունիկի» դիմաց գտնվող հացատանը։