«Ալ Ջազիրա»-ն հայտնել է, որ Աբու Դաբին ձերբակալել է ԱՄԷ-ում ապաստան գտած թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերին և արտահանձնել նրան Անկարային:

 

Թուրքական հանցավոր աշխարհում Պեկերը համարվում է գլխավոր հեղինակություններից մեկը։ 49-ամյա տղամարդը բազմիցս դատապարտվել է հանցավոր գործունեության համար։

 

Սեդաթ Պեքերը վերջին ամիսներին հակասություններ է առաջացրել Թուրքիայում՝ հանրայնացնելով որոշ թուրք պաշտոնյաների հետ հարաբերությունների կուլիսային կադրեր:

Ավելի վաղ նա հայտարարել էր Հայաստան այցելելու մտադրության մասին:

 

«Ընկերներ, դուք ասում եք, որ Սեդաթ Պեկերն արել է այն, ինչ ընդդիմությունը չի կարողացել անել 20 տարվա ընթացքում, իմ ծառայությունը դեռ չի ավարտվել: Ես մեկնում եմ Սիրիա՝ արտաքին քաղաքականության մեջ իմ ներդրումն ունենալու համար: Այնտեղից ես մեկնելու եմ Կիպրոս, Հունաստան և Հայաստան», - գրել էր Պեկերը՝ իրեն անվանելով «համաշխարհային խաղաղության դեսպան»: