Մարգարիտա Նիկոլաևնան ֆեյսբուքում գրել է․

Ինչո՞վ էր զբաղված Ալեն Սիմոնյանը պատերազմի ժամանակ։ Ահա թե ով է ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել, ինչ մտավոր ունակություններ ունի։ Սկսեմ սկզբից։

 

 

 

Նախ պատերազմից 4 օրա ռաջ փոխել է իր գլխավոր նկարը և դրել զինվորական համազգեստով նկար։ Անմիջապես հետո սկսել է՝ հաղթելու ենք, ադրբեջանը խուճապի մեջ է, դախազ, հաղթում ենք, հիմարները չհասկացան՝ հայը ով է այսպիսի մեծախոսություններ՝ տանը նստած՝ մեր 18 տարեկան զինվորների արյան գնով։ Հետո մի քանի անգամ ինչ-որ մանկական գրառումներ, թե ինձ ինչ որ բան հուշում է, որ լավ բան է լինելու, երևի երկնքից երեք խնձորի էր սպասում։ Հետո ինչ որ ոտանավորներ էր գրում, խիստ զբաղված բարձրաստիճան պաշտոնյան նույնիսկ ժամանակ էր գտնում վարչապետի էջի լայքերը հաշվել և դուրս գրել ծիծաղացող սմայլիկ դնողներին։ Հետո հպարտանում էր Օնիկ Գասպարյանով և այլ գեներալներով, նրանց համարում հերոսներ, որոնք հետագայում դուրս եկան Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հետո խոստանում էր ինչ որ բաներ պատմել այդ օրերի ինչ որ ճաշարանների մասին, որը կարծեմ չպատմեց այդպես էլ։ Հոկտեմբերի 27-ին զենքով լուսանկար է դնում, չգիտեմ թե որտեղից, գուցե հիմա պատասխանի, թե որտեղ էր մարտնչում հայրենիքի համար այդ օրը մաքուր համազգեստով, զենքով և ուրախ ու հպարտ դեմքով, երբ մեր զինվորները շաբաթներով չլողացած, փոշու մեջ կորած ու տառապած դեմքով մեկ ամիս շարունակ խրամատներում մահվան դեմ կռիվ էին տալիս։ Հետո ազերի ասլդատներին փոզմիշլար էր անում, հավանաբար էդ իր զեռքի զենքով, բայց համակարգչի առաջ նստած սուրճ ըմպելով։ Հետո Առաջին նախագահին էր հեգնում, երբ Տեր-Պետրոսյանն առաջին իսկ օրից ասում էր, որ հարկավոր է կանգնեցնել պատերազմը և գնալ փոխզիջումների, քանի դեռ զոհերի թիվը այդքան ահռելի չէր և կորսված տարածքներ չկային, իսկ նրան հեգնում էին, թե մենք հաղթելու ենք, մի խանգարեք մեզ։ Հիմա էլ այս տղան է հեգնում, երբ արդեն հազարներով զոհեր ունեինք և ահռելի տարածքային կորուստներ, երբ Շուշիի անկումն օրերի հարց էր, սա դեռ շարունակում էր մեծախոսել մի մարդու դեմ, որը հաղթանակած պատերազմի գերագույն հրամանատարն է, որի օրոք ազատագրածը հենց ինքն ու իր ղեկավարը կորցնում էին իրենց արկածախդիր ու տգետ քաղաքականությամբ, կորցնում հազարավոր երիտասարդների կյանքեր կործանելով։ Հետո ծաղրում էր Ալիևին, նրան համարում ստախոս ընդհուպ մինչև նոյեմբերի 9, որից ժամեր անց պարզվեց, որ Ալիևն արդեն Շուշին վերցրել է․․․

Ահա թե ով է ՀՀ Ազգային ժողովի նախագահը։ Հիմա համոզվեցի՞ք, որ ապագա կա ապագա․․․