Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը:
Նրանք պահանջում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար, եւ, իրենց խոսքով, պահանջի իրականացումն արագացնելու համար են փակել փողոցը: Հարազատները պատրաստվում են փակ պահել փողոցներն այնքան, մինչեւ իրենց պահանջը կատարվի: