Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրե է.
«Նիկոլը, հաշվի առնելով իր թիմակիցներից Խաչատուր Սուքիասյանից եկող վտանգը, ստացավ շատ հարմար առիթ, զոհաբերելու կամ առնվազն խուզելու Սուքիասյանների գրպանային գործիք Ալեն Սիմոնյանին։ Ընդ որում, ըստ շրջանառվող լուրերի, Ալենի վրով տեսագրության սլիվի հետևում կանգնած է հենց Նիկոլը...»:
Հիշեցնենք, երեկ սկանդալային ձայնագրություն հայտնվեց համացանցում, որտեղ Ալեն Սիմոնյանն ասում է, թե գերիներն իր համար այլևս չկան:
Ավելի ուշ խոսնակի կողմից տրվել էր բացատրություն-պարզաբանում, թե կոնկրետ երբ է արվել այդ տեսագրությունը, և որ երեկ մոնտաժված տարբերակն է գցվել համացանց ու Ալեն Սիմոնյանը լրիվ այլ բան է նկատի ունեցել: