Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն մտահոգում են մինչ օրս «նիկոլի երգը երգող արվեստագետները»։

 

«նիկոլի ճակատագրով սկսել եմ չմտահոգվել` էնքան մարդ ու պետություններ են դրանով մտահոգ, որ... ո՞վ եմ ես։

 

սիսակները էնքան լկտիություններ արեցին ու էնքան թշնամի ձեռք բերեցին, որ... ինչ ուղեղս դրանով զբաղացնեմ:

 

 

Այ իսկ մինչ օրս նիկոլի երգը երգող արվեստագետները` ուրիշ հարց: Հենց նույն նրանք, որ աչքերիս առաջ «բաբոչկեքը» դզելով, Ս. Սարգսյանի հայացքն էին փնտրում: Էն, որ 25 րոպե բաժակները ձեռքին հերթ էին կանգնում, որ Տարոն Մարգարյանին կենաց ասեն:

 

Նրանք չպետք ա ձևավորվեն մշակույթ, ճաշակ: Նրանք չպետք ա ունենան ուսանողներ: Որ օրերից մի օր մի ուրիշ դավաճան պոպուլիստ չկարողանա խաբել ու զոմբիացնել այլևս ոչ մեկի»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսորը։