Ռուսաստանում չորս տուրիստի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամով վարակման եւս 4 դեպք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

 

Հայտնի է, որ տուրիստները վերադարձել են Ռուսաստան արտերկրից։

 

Նշենք, որ առաջին անգամ Ռուսաստանում դեկտեմբերի 6-ին էր հայտնաբերվել կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամը՝ երկու քաղաքացու մոտ։