«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գերիներն այլևս հերոսներ չեն. նրանց հայրենադարձվելուց հետո պատժում են: ArmLur.am-ը գրել էր, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված զինվորների գործով նոր կալանավորումներ են սպասվում: ՀՀ զինվորական քննչական վարչությունը ևս 3 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Գերությունից վերադարձած տղաները հարցաքննվել են, ինչից հետո կալանավորումների շարքն ավելացավ:

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 հայ գերիները կհարցաքննվեն: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ այսօր դատարանը կհրապարակի որոշում, ինչից պարզ կլինի՝ 5 անձ կկալանավորվի, թե ոչ: Ի դեպ, մեզ հասած տեղեկություների համաձայն՝ այս գործով կալանավորվածների մեջ կա նաեւ գումարտակի հրամանատար»: