168.am-ի տեղեկություններով, ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվել է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին ազատելու և նրան մեկ այլ գեներալով փոխարինելու հարցը:

 

Մեր տեղեկություններով, քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի և գեներալ Կամո Քոչունցի թեկնածությունները:

 

Մեզ չհաջողվեց պարզել՝ վերջնական ինչ որոշում է կայացվել: