Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիներ կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։
Այս մասին ասված է Սարուշենի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։
Այսօր դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում ։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան։