Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դհոլ է նվագում։ Կադրերը հավանաբար, արվել են երևանյան ռեստորաններից մեկում ։
Տեսանյութում գլխավոր դատախազը նվագակցում է ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոյին, ով երգում է «Վարդեր բերեմ պարտեզից» երգը։ Դավթյանը արհեստավարժորեն է տիրապետում դհոլին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին էր նրա 43-ամյակը ու, հավանաբար, նա ծննդյան օրն անցկացրել է այդտեսակ խրախճանքով ու բարձր տրամադրությամբ։
Նշենք, որ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2016թ–ից։
Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Մասնագիտական կրթություն է ստացել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում:
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։