Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1990-ականներին ստիպված է եղել մասնավոր ուղևորափոխադրում իրականացնել։
Այս մասին նա պատմել է «Նորագույն պատմություն» ֆիլմի համար տված հարցազրույցում, որը կթողարկվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով դեկտեմբերի 12-ին։
«Երբեմն ստիպված եմ եղել նաև ուղևորափոխադրում իրականացնել։ Տհաճ է այդ մասին խոսել, բայց ցավոք սրտի այդպես էլ է եղել»,– ասել է Պուտինը։
Ավելի վաղ՝ 2018 թվականին, երկրի ղեկավարը «Պուտին» ֆիլմի համար տված հարցազրույցում պատմել էր 1990-ականներին տաքսու վարորդ աշխատելու իր մտադրության մասին: Այդ ժամանակ նա խոստովանել էր, որ նման մտքեր են առաջացել այն բանից հետո, երբ քաղաքապետ Անատոլի Սոբչակը պարտվել է նահանգապետի ընտրություններում (Պուտինն այդ ժամանակ նրա նախընտրական շտաբի ղեկավարն էր):