Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և նրան շտապ տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։ Մեզ հայտնի դարձավ, որ Վ. Գասպարյանի մոտ հետինսուլտային բարդություններ են, որոնց արդյունքում նույնիսկ գիտակցության կորուստ է արձանագրվել: Ամիսներ առաջ Գասպարյանը ենթարկվել էլ վիրահատության։

 

Այս պահին բժիշկները նախկին ոստիկանապետի վիճակը գնահատում են կայուն ծանր։ Գասպարյանը գիտակցության է եկել, և վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր սենյակ։