«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 4-րդ բնակելի զանգվածի, 3-րդ բնակելի զանգվածի 30, 31, 2-րդ բնակելի զանգվածի 21-ից-26 համարների, Ձոր 1, 2, Վան թաղամասերի, Եղվարդի խճուղու, Փիրումյան, Միկոյան փողոցների, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: