Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանւթյան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկին հարակից այգում տղամարդու դի կա։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ 

 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սարիբեկյանի գլխավորությամբ։ 
 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 81-ամյա Գ. Մ-ն նշված այգում ինքնասպանություն է գործել «ՏՈԶ» տեսակի ինքնաշեն զենքի միջոցով։ 

 

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մ.-ին մահացած հայտնաբերել է նրա որդին։

Աղբյուրը՝  shamshyan.com