Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան եւ Հայաստանը ուղիղ չվերթներ են իրականացնելու:
Ինչպես քիչ առաջ հայտնել է Live24.am-ը, Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակենք»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Վերջինս հավելել է, որ Երևանի հետ չարտերային ավիահաղորդակցություն կբացվի: