«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունում՝ որպես ռիսկային տնտեսվարող, հաջորդ տարի ստուգումներ են նշանակված։
Բանն այն է, որ Երեմյաններին պատկանող ցանցն այս տարի ստուգման ենթարկվել է՝ ե՛ւ զորամասերին մատկարարվող սնունդը, ե՛ւ ռեստորանները։ Երեմյանների խնդիրը եղել է միայն «Բուրգըրի»-ում պատրաստի կիսաֆաբրիկատի պատճառով: Հիմա իրավապահները լուրջ գործընթաց են սկսում:
«Երեմյան փրոջեքթս»-ում արձանագրված թունավորումների դեպքով հարուցված քրեական գործը ուղարկվել է ՔԿ: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ 13 քաղաքացի հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել էր թեթեւ եւ միջին ծանրության:
Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» եւ «Պանդոկ Երեւան» հասարակական սննդի կազմակերպություններից:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում: