WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում՝ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Պետդումայի պատգամավոր Արտեմ Տուրովը։

 

Նա նշել է, որ Պեգովը գտնվում է հետախուզման մեջ։ Պեգովին ձերբակալել են այն ժամանակ, երբ վերջինս Քիշնեւից պետք է մեկներ Մոսկվա՝ օդանավով։ Տուրովը նաեւ մանրամասնել է, որ Պեգովին խուզարկել են, ստուգել հեռախոսներն ու նոութբուքը, ինչպես նաեւ այլ սարքեր։

 

Այդ ընթացքում հայտարարել են, որ նրան փոխանցելու են ուկրաինական հատուկ ծառայություններին։ Ավելի քան մեկ ժամ ձերբակալված պահելուց հետո Պեգովին բաց են թողել։