ՌԴ էստրադային երգիչ Գրիգորի Լեպսը հիվանդանոցում է հայտնվել: Այդ մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով Mash թելեգրամյան ալիքին:

 

Հաղորդվում է, որ նրան նաև հոգեբանի օգնություն է պետք եղել: Լրագրողների խոսքով՝ սա արդեն երկրորդ հոսպիտալացումն է մեկ շաբաթում: Երկու շաբաթում էլ նա խենթացած վիճակում է եղել: Երգչին ուղեկցել են թիկնապահները:

 

 

Բժիշկները նրա մոտ հիպերտոնիկ ճգնաժամ են կասկածում: Երգչի շրջապատում նշում են, որ պատճառը ընտանիքի փլուզումն է: Վերջերս նրա կինը՝ Աննա Շապլիկովան, ապահարզանի դիմում էր ներկայացրել: Լեպսը, մտերիմների խոսքով, ծանր է տանում բաժանումը: