Article image
Մամիկոն Ասլանյանին քիչ առաջ տարել են Երեւանի Քննչական կոմիտե

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին քիչ առաջ իրավապահները Երեւանի իր տնից տարել են Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։

 

Ավելի քան կես ժամ է՝ Ասլանյանը Քննչական կոմիտեում է։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է հրավիրվել նա Քննչական կոմիտե՝ դեռեւս տեղեկություն չկա։

 

Նշենք, որ Ասլանյանը հարուցված քրեական գործերից մեկով ուներ վկայի կարգավիճակ։