Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը երեկ հայտարարեց, որ միանալու են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այս պահվածքն արտաքուստ տարօրինակ է, քանի որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, եւ Աբովյանում էլ հստակ հայտարարեցին, որ ՔՊ-ին չեն միանալու, իսկ այս պարագայում, փաստորեն, միանում են։

Բայց այս շահերի համընկնումը միանգամայն հասկանալի է, եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինքն է նման քաղաքական որոշում կայացրել՝ միանալ Մարությանին գահընկեց անելու գործընթացին, չնայած ԲՀԿ խմբակցությունում ոմանք դեմ են դրան։ Իսկ Ծառուկյանի որոշման պատճառը շատ պարզ է՝ Կարգին Հայկոն, իր քաղաքապետ դարձած օրվանից, Ծառուկյանի, նրա նախաձեռնությունների դեմ քայլեր է անում։