Իշխող խունտան չի կարողանում իրարից զատել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ այդ հարաբերությունների սերտաճումը միմիայն վտանգ կարող է բերել Հայաստանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նպատակով հատուկ ներկայացուցիչների նշանակման գործընթացին:

 

Մամիջանյանի արձանագրմամբ՝ Թուրքիան ոչ միայն չի հրաժարվել իր նախապայմաններից, ավելին՝ 44-օրյա պատերազմից հետո ավելացրել է այդ նախապայմանները:

 

Հայկ Մամիջանյանի հաղորդմամբ` տեղեկություններ կան, որ Սև լճի տարածքում թուրք զինյալներ կան.

 

«Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է եղել Հայաստանի և Արցախի դեմ զինված հարձակումներում, ինչու եմ ասում՝ Հայաստանի դեմ, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, Սև լճի մոտ ադրբեջանցի զինյալներից զատ, կան նաև թուրք զինյալներ»,-ասաց Հայկ Մամիջանյանը: