Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուային բուժումը չպատվաստված քաղաքացիների համար վճարովի դարձնելու կառավարության նախագծին, ասաց, որ կորոնավիրուսային հիվանդության բուժումը բացարձակ թանկ չէ:

 

«Պարզապես պետք է շատ ճիշտ բուժում ստանալ: Այն բուժման եղանակները, որ մինչ օրս իրականացրել են Հայաստանի Հանրապետությունում, դրանք բոլորը եղել են համաշխարհային կլինիկական փորձարկումներ: Այդ դեղամիջոցների մասին գրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում: Ի սկզբանե դրանք՝ Պլակվինիլ, Ռեմդեսեվիր և այլ պրեպարատներ էին, այնուհետև սկսեցին օգտագործել հորմոնների մեծ դեղաչափեր՝ դեքսամետազոն, որոնք գցում էին մարու իմունիտետը, բարձրացնում էին արյան գլյուկոզան և այլ բարդություններ էին առաջացնում: Առաջին հետազոտությունը կոչվում էր solidarity, այսինքն համերաշխություն և ԱՀԿ-ն բացահայտեց, որ նույն Պլակվինիլը, որը լայնորեն կիրառվել է Հայաստանի Հանրապետությունում, բերում է մարդկանց մահվան»,-ասաց Խաչատրյանը:

 

Նեյրովիրաբույժը նշում է, որ անգամ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, գործ չհարուցվեց, բայց կանգնեցվեց պրոցեսը, սակայն կանգնեցվեց ոչ թե իր տված հաղորդման հետևանքով, այլ, ցավոք, որովհետև ստացան տվյալներ ու ուղարկեցին դրանք ԱՀԿ-ին:

 

Նա նշում է, որ հիմա էլ է հետազոտություն անցկացվում և կոչվում է solidarity plus և այստեղ ներառված են հակամալարիային դեղամիջոցներ, ներառված են ցիտոստատիկներ, այսինքն պրեպարատներ, որոնք ուռուցքների ժամանակ են կիրառվում, ներառված են հորմոնալ դեղամիջոցներ:

 

«Ես կարծում եմ, որ այս մի փուլն էլ ավարտեցին և տվյալներն ուղարկեցին ԱՀԿ-ին ու սպասում են նոր հրամանի: Հենց խնդիրն այն է, որ մարդկանց իրականում չեն տեղեկացնում, թե ինչ բուժում են տալիս իրենց հարազատին: Մարդիկ գնում են, պահանջում են բուժումը, իսկ նրանց պատասխանում են՝ դե դա կարևոր չի: Իհարկե կարևոր է: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ դու պարտավոր ես մարդուն տեղեկացնել, անգամ ցավազրկում կատարելիս կամ անգամ, չգիտեմ, ստամոքսի լվացում կատարելիս, վիրահատություն, ցանկացած բուժային մանիպուլյացիա ստանալուց պետք է մարդու համաձայնությունը ստանալ, իսկ այս կորոնավիրուսի բուժման հետ կապված ամբողջը պահվում է մթության մեջ»,-ասաց Խաչատրյանը:

 

Նա նշում է, որ այն բանից հետո, որ տեղի ունեցողը զուտ փորձարկումներ են ու դրա միջոցով մարդկանց են սպանում, այդ մասին տեղեկացրեց հանրությանը և շատ շատերը դիմեցին իրեն՝ բուժման նպատակով:

 

«Այսինքն, տնային պայմաններում, միջին ծանրության, անգամ մի փոքր ծանր վիճակներում, ես դեղորայքը խորհուրդ էի տալիս և մարդիկ դուրս էին գալիս այդ վիճակից: Ընդհանուր առմամբ՝ դեղորայքը 50-60.000 դրամից չի անցնում և 800,000 դրամ, երբ որ իրենք հայտարարում են, սա խոսում է այն մասին, որ այստեղ կա համակարգային կոռուպցիա: Այսինքն, պետական բյուջեից 800,000 դրամ նրանք հանել են յուրաքանչյուր մարդու անվան տակ, մարդկանց վրա կատարել են կլինիկական փորձարկումեր, եկեք հիշենք նացիստական Գերմանիայի փորձակումները, որոնք կատարել են մարդկանց վրա, սարափելի կադրեր, որոնք ինչու ոչ, նաև կհրապարակեմ և հիմա կատարում են այդ սարսափելի փորձարկումները մեր քաղաքացիների վրա»,-նշում է վերջինս:

Մարինա Խաչատրյանը շեշտում է՝ եթե հետհայացք գցեն և ունենան տեղեկություններ, թե կովիդ բաժանմունքներում ինչպես են մարդկանց հետ վերաբերվում, ապա շատերը կսարսափեն:

 

Նա վստահ է, որ հետագայում իրավապահները կգնան այդ 800,000-ի հետքերով:

 

Խաչատրյանը ասում է նաև. «Ես հետևողական եմ լինելու, որ բոլոր այն բուժաշխատողները, ովքեր մասնակցել են այս հանցագործությանը՝ իրենք պատասխան տան, որովհետև բժիշկը երդում է տալիս՝ մենք երդում ենք տվել չկատարել նմանատիպ հանցագործություներ»: