ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի համար ՀՀԿ 17-րդ համագումարին ելույթ ունենալը մեծ նորություն էր` երբեք չէր մտածել, որ համագումարին ելույթ կունենա: Եվ նա իր ելույթի սկզբում ասաց, թե ինչ կատարվեց և ինչի են ընդունակ:

Նա հիշեցրեց, որ անցած չորս տարիներին թե բարոյապես, թե ֆիզիկապես դժվար ճանապարհ էր ՀՀԿ-ի համար:

 

«Այդ ճանապարհը մեզանից ոմանք անցան պատվով, ոմանք` սողալով, ուրիշները` դավաճանի պես, շատերը` գաղտագողի, երրորդները կամ տասերորդները էսօր էլի խաղեր են տալիս, թե կարո՞ղ ա Հանրապետականը էլի տենց մի բան ա անելու, մի հատ կողքերը ֆռֆռանք, էլի»,-ասաց Եսայանը` նկատելով, որ ովքեր խրամատը չեն լքել, նրանք պիտի ներկայացնեն ՀՀԿ-ն:

 

Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ն չլքողներին ու կուսակցությանը հավատարիմ մնացածներին` անդավաճանության և անվախության համար:

 

Հետո հայտարարեց, որ այսօր բառացիորեն երկիրը նայում է ուղիղ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, և հնչեցին ծափեր:

 

Ապա անցավ ավելի հուժկու մտքերի:

«Հայրենիքը մեր զավակն է, և չի կարելի կանգնել ու նայել, թե էս զավակին ոնց են մորթում: Չի կարելի կանգնել ու նայել, թե էդ զավակին ոնց են տալիս թուրքին: Չի կարելի կանգնել ու նայել, թե էդ զավակին, կներեք, ոնց են շինում: Էդ շինողներին, Հանրապետականը կգա, և մենք կանենք` ինչ որ պիտի անենք: Չասեմ` ինչ ենք անում»,-ասաց Մարգարիտ Եսայանը, ու նորից հնչեցին ծափեր:

hraparak.am