Իրավապահները բացահայտել են, թե ով է եղել անձը, որը թալանել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տունը: Ավելին հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են բոլոր այն իրերը, որոնք գողացվել են Աղվան Հովսեփյանի տանից:
Հիշեցնենք, որ shamshyan. com-ը գրել է, որ դեկտեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ: Հիշյալ տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը ներկայումս կալանքի տակ է եւ գտնվում է Երևանի «Կենտրոն» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ այս տուն գողերը մտնում են երկրորդ անգամ:
Ի դեմ մեզ հասած լուրերի համաձայն՝ վերոնշյալ անձը, որը ենթադրաբար թալանել է Աղան Հովսեփյանի տունը, տարիներ առաջ թալանել էր Արաբական Միացյալ Էմիրություններում՝ նախկին ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի տունը: Մասնավորապես` 2018 թվականին Shamshyan.com-ը գրել էր, որ ոստիկանություն էր դիմել Երևանի բնակիչ Արտակ Փալիկյանը և հայտնել, որ 2017 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2018 թ. փետրվարի 28-ը անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևանի բնակիչ, 67-ամյա Գեղամ Ղարիբջանյանին պատկանող Բյուրական գյուղի 3-րդ փողոցի թիվ 2 առանձնատունը։ Ի դեպ Ղարիբջանյանը Արաբական Միացյալ Էմիրություններում նախկին ՀՀ դեսպանն էր։