Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ «Երևան սիթի»-ի կայանատեղիում 4 մարդ վիճաբանել են, նրանցից մեկը զենքով սկսել է մի քանի կրակոցներ արձակել։
Կայքի տեղեկություններով՝ կրակոցներն արձակվել են «Վալտեր» տեսակի ատրճանակից։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։