Երեւանի քաղաքապետարանում այսօր` դեկտեմբերի 25-ին, Երևան քաղաքի ավագանու նիստ է տեղի ունենում, որի ընթացքում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը:
Արարողությանը ներկա էր քաղաքական իշխող ուժի ողջ էլիտան. վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Մաթևոս Համբարձումյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմից ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Արարողությանը ներկա էր նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: