Ի՞նչ ցույց տվեց Նիկոլի գեղարքունիքյան վոյաժը

Նիկոլի՝ Գեղարքունիք կատարած այցը լրջագույն մտորումների տեղիք պետք է տա բոլոր այն մարդկանց, ում գլխում դեռ խելք է մնացել, ովքեր դեռևս չեն ցնորվել ու պահպանում են սթափ մտածելու կարողությունը՝ հակառակ այն անբարո կրկեսի, որ տիրում է Հայաստանում արդեն մի քանի տարի. այն քեֆ-ուրախությունն ու ոգևորությունը, որին ականատես է դարձել երկիրը կործանող ռեժիմի՝մարզ այցելած պարագլուխն իրեն դիմավորող գեղարքունիքցիների շրջանում, մեր ժամանակների ողբերգության ցուցիչն է, որ վկայում է հայ հանրության (առնվազը դրա մի զգալի հատվածի) խավարամտության, գեղացիության ու թացը չորից չտարբերելու մասին: Ասես ոչ թե Իլհամի շնիկին, այլ ասենք Յուրի Գագարինին էին տեսնում մարզաբնակները՝ Նիկոլի ներկայությունից խենթացած:


 

Ի՞նչ ֆենոմեն է սա: Տեսնես կգտնվի՞ աշխարհում էլի մի հասարակություն, որը ծափերով ու վարդերով կդիմավորի սեփական դահճին, այն ղեկավարին,որի կառավարման տարիներին երկիրը պատմական մասշտաբի կորուստներ, աննախադեպ զրկանքներ է կրել, երբ փաստացի տեղի է ունենում մինի ցեղասպանություն, իսկ երկրի մի զգալի մասն էլ հայտնվել է թշնամու ցուցակում որպես առաջնային թիրախ՝ նոր պատերազմի դեպքում:
 


Մյուս կողմից՝ բացառված չէ, որ սա, ինչպես շատ դեպքերում, Նիկոլի կողմից կազմակերպված շոու եղած լինի. մի քանի հոգու ասենք փող կամ հեռախոս տված լինեն ու մասնակից դարձնեն խայտառակ կլոունադայի, որ աշխարհը տեսնի, թե որքան հետամնաց, ոչ ադեկվատ, գրեթե մարդակերների մակարդակի իջած ժողովուրդ ենք մենք: Տեսնի ու հավատա Նիկոլին, որ նա դեռ կարող է հայակործան ծրագիրն իր ավարտին հասցնել:

Էս էինք, որ էս օրին հասանք…

 

Նյութի աղբյուր ՝ https://t.me/armeniainfo11/2027