Արցախցի Ռուզաննան խնդրանքով դիմել է բոլորն՝ օգնել կերակրել երեխաներին։
Ռուզաննան հինգ անչափահաս երեխա ունի, որոնցից երկուսը ունեն հաշմանդամություն, ապրում են Ստեփանակերտում։
«Այլևս անհնար է դարձել սնունդ հայթայթելը, բալիկներս մատնվել են սովի, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Խնդրում եմ Ձեզ օգնել՝ կերակրել բալիկներիս, այլևս ի վիճակի չեմ նայելու նրանց քաղցած աչքերին։ Ապրում եմ հանուն բալիկներիս, պայքարում եմ այս սուրբ հողի համար»,- Facebook-ում գրել է նա։
Աղբյուր ՝ https://www.24news.am/news/296521