SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 31-ին, սեքսուալ բնույթի բռնի գործողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել ՌԴ քաղաքացի, 28-ամյա Ամինա Ի.-ն և հայտնել, որ օրեր առաջ Նար-Դոսի փողոցում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, երբ Նար-Դոսի փողոցի 128 հասցեի մոտ իրեն է մոտեցել մի անծանոթ տղամարդ՝ իբրև թե ծանոթանալու համար, ու երբ ինքը հայտնել է, որ մտադրություն չունի անծանոթ տղամարդու հետ շփվելու, այդ տղամարդը ձախ ձեռքով սեղմել է իր հետույքը, իսկ աջ ձեռքով՝ ձախ կուրծքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված արարքը կատարել է Հայաստանի մարզերից մեկի բնակիչ, 32-ամյա Խ. Հաջաթյանը:Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով Ոստիկանության Մարաշի բաժանմունքում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ (Աստվածների) քննչական բաժին:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութի աղբյուր ՝ https://shamshyan.com/hy/article/2023/08/01/1243705?fbclid=IwAR1XMWNbPm0c5z2Qrekxb2PG0qxZ5R1qReDnZFFaLBCUaldc2JCvjUE4zhg