Hraparak -ը գրում է ՝

Էքստրասենս չեն դառնում, այլ ծնվում են․ hraparak.am-ի հետ զրույցում ասում է 31-ամյա Էքստրասենս-շաման Արման Այվազյանը՝ պատմելով, որ դեռ մանկուց է հայտնաբերել, թե ինքն արտասովոր է, զգում եւ տեսնում է այն, ինչը  սովորական մարդուն հատուկ չէ։

Արմանի ամենամեծ հաջողությունը, թերևս, 2022թ-ին Անգլիայում կայացած էքստրասենսների մրցույթին մասնակցնելն ու հաղթելն էր։ 100-ից ավել փորձություն հաջողությամբ հաղթահարել եւ բազմաթիվ մրցակիցներին շրջանցելը նրան արժանացրել է Գրան Պրի մրցանակի։ Բայց մեր զրուցակիցն առավել հպարտանում է իր ստեղծած բարեգործական հիմնադրամով, որի շնորհիվ կարողանում է հազարավոր երեխաների աջակցություն ցուցաբերել։ 

Այնուամենայնիվ, մեր զրույցը երիտասարդ էքստրասենսի հետ ծավալվեց այլ ուղղությամբ։ Հետաքրքրվեցինք պատճառներից, թե  ինչու են մարդիկ դիմում էքստրասենսների խորհրդատվությանը։ Պարզվում է՝ պատճառները բազմազան են․ ֆինանսական անհաջողությունից, անձնական դժբախտությունից, առողջական խնդիրներից  մինչև չբերություն։ «Նրանց մոտ 85 տոկոսին օգտակար եմ լինում, իսկ ոմանց էլ օգնելուց հաճախ ես ինքս եմ հրաժարվում՝ որոշակի պատճառներից ելնելով։ Լինում է, որ շտապողականություն են դրսևորում, եւ ես հրաժարվում եմ աշխատելուց»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Ի վերջո, մեզ հետաքրքրող հարցին, թե ինչ է սպասվում բոլորիս, Էքստրասենս-շամանը պատասխանեց ․

«Ես 44-օրյա պատերազմը կանխատեսել էի, բարձրաձայնել եմ այդ մասին, հիմա էլ, ցավոք, պատերազմի վտանգ տեսնում եմ եւ կրկին սեպտեմբեր ամսին, բայց այս անգամ այն կարճ կտևի՝ 5-6 օր, իսկ թշնամին վերջնականապես իր հսկողության տակ կվերցնի Լաչինի միջանցքը։ Բնականաբար, զոհերից չենք խուսափելու։ Ինչու կրկին սեպտեմբեր։ Սա իրենց համար ճակատագրական ամիս է, հաջողություններ գրանցելու, կարողանում են ճիշտ կազմակերպել եւ հաշվարկել,  որն ավելի շատ կապված է մասոնիզմի հետ։  Եթե իմ սուբյեկտիվ կարծիքը հետաքրքրում է, ասեմ, որ չի կարող երկիրը կառավարել մեկը, ով չունի դիվանագիտական կրթություն, չի ծառայել բանակում»: 

Ըստ էքստրասենսի երկրում  իշխանափոխություն մոտ ապագայում չի սպասվում, փորձություններին ու անհաջողություններին, սակայն վերջ լինելու է․  հայ ազգի համար ճակատագրական է 2026 թ․-ը։ «2026-ին ազատվելու ենք բոլորից, լինելու է շրջադարձային տարի, հաջողություններ ենք գրանցելու գյուղատնտեսության, սպորտի, գրեթե բոլոր ոլորտներում, նաև տարածքային  հաղթանակներ ենք ունենալու»,-ամեն դեպքում, լավատեսական նոտայով զրույցն ավարտեց նա։

Նյութի աղբյուր ՝ https://hraparak.am/post/07b9a35ca64317908231805f263a15d7?fbclid=IwAR3Cp78cgyYyTVVmX3tkouLgP_0eTGzO02nJrYZVaaz_KgeVInh5ApXdfOA