Գիշերը  Նուբարաշենի խճուղում վթարվել է «Արին-Բերդ» ջրամբարի ելքի 700 մմ-ոց  խողովակաշարը:

Դրա հետևանքով՝ մինչև կեսգիշեր, գրեթե ամբողջությամբ դադարեցվել է Երևանի  Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը:

Վեոլիա Ջուր ընկերության «Հարավ» շահագործման տեղամասն արդեն սկսել է վթարի վերացման աշխատանքները: Աշխատանքը բարդ է, բայց  ՎեոլիաԹիմն անում է առավելագույնը՝ բնակավայրերի կանոնավոր ջրամատակարարումը հայտարարված ժամից էլ շուտ վերականգնելու համար:

Նյութի աղբյուր՝

https://www.facebook.com/veolia.armenia