«Վեոլիա Ջուր» ընկերության Գործառնական տնօրինության գոտիավորման բաժնի և «Նոյեմբերյան» շահագործման տեղամասի մասնագետների համատեղ ուժերով Նոյեմբերյան քաղաքն ու հարակից  Կողբ,  Բերդավան,  Դովեղ բնակավայրերը սնող 520 մմ-ոց  ջրատարի վրա հայտնաբերվեց գաղտնի վթար՝ վայրկյանում 12 լիտր  ջրակորստով:

Սարերով և ձորերով անցնող 17 կմ-ոց մետաղական խողովակաշարի վրա առկա էր 40 սմ-ոց ճաք, որից հոսող ջուրը գետնի մակերևույթ դուրս չէր գալիս: Այնուամենայնիվ,  ՎեոլիաԹիմին հաջողվեց տեղորոշել ու վերացնել  վթարը՝ խնայված ջուրն ուղղելով նշված բնակավայրերի ջրամատակարարման բարելավմանը:

Նյութի աղբյուր՝

https://www.facebook.com/veolia.armenia