Ուղևորներից մեկի «մահվան» պատճառով Եկատերինբուրգից Բլագովեշչենսկ մեկնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սուրգուտում, որից հետո «մահացածը» գիտակցության է եկել, գրում է News.ru-ն:
Բանն այն է, որ թռիչքի ժամանակ ուղևորներից մեկի ճնշումը բարձրացել է, նա կորցրել է գիտակցությունը: Բորտուղեկցորդներն ու երեք բժիշկ, որոնք գտնվել են ինքնաթիռում, փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, գիտակցության բերել ուղևորին, սակայն՝ ապարդյուն:
Օդաչուն որոշել է արտակարգ վայրէջք կատարել՝ դիսպետչերներին տեղեկացնելով, որ ինքնաթիռում դի կա:
Սուրգուտի օդանավակայնում վայրէջքից հետո «մահացածը» անսպասելիորեն գիտակցության է եկել:
Ինչպես պարզվել է, 41-ամյա Ռոման Բ.-ն ուղղակի խորը քնած է եղել։ Այնուամենայնիվ, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ինքնաթիռը թռել է Բլագովեշչենսկ:
Նյութի աղբյուր՝
https://www.armtimes.com/hy/article/276278?fbclid=IwAR3SDAbSVjq5hJ2coAwAD6hJlUua40LDPR9NpKxt0qWnXetOB33dcCE42ho