Սանկտ-Պետերբուրգում մաքսային ծառայողները թմրանյութի մեծ խմբաքանակ են հայտնաբերել ու առգրավել, հայտնել է Հյուսիսարևմտյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։

«Բալթյան և Հյուսիսարևմտյան մաքսատների աշխատակիցները ՌԴ ԱԴԾ տնտեսական անվտանգության ծառայության հետ կանխել են ավելի քան 100 կգ ընդհանուր քաշով կոկաինի մաքսանենգության երկու դեպք»,- նշված է հաղորդագրությունում։

Պոլիմերային թաղանթներով պատված 100 միանման փաթեթները  հայտնաբերվել են բանանի արկղերում, այդ կոնտեյներները Բելգիայից Պետերբուրգի նավահանգիստ ժամանած նավերում են եղել։

Հարուցվել է երկու քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 229․1 հոդվածի 4-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն։

 

Նյութի աղբյուր՝

https://www.aysor.am/am/news/2023/12/22/%D5%AF%D5%B8%D5%AF%D5%A1%D5%AB%D5%B6/2203019?fbclid=IwAR3_m5I808jbIyQJ_41TBjTm3TxBW3IW3fQRAw2gNZ1L-HFVuJtZVlPtcIM