Հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Եղանակի վատթարացմամբ պայմանավորված՝ փրկարար ծառայության տնօրենի հրամանով, հանրապետության ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր։

Փրկարար ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

Նյութի աղբյուր՝

https://www.armtimes.com/hy/article/276312?fbclid=IwAR3R3VkSeyk_HqUZznVfo-N9lc6LEedmjU20VDNXErn5JB_RYzGuh2QCQaM