Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
Ըստ APA-ի, նամակում ասվում է.
«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ,
Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ:
Դուք իրավամբ բարձր հարգանք եք վայելում ձեր հայրենակիցների և արտերկրում:
Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։
Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։
Ուրախ կլինեմ շարունակել կառուցողական երկխոսությունը և սերտ համագործակցությունը։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ սրտանց ողջույնները փոխանցել ձեր ընտանիքին»։
Նյութի աղբյուր՝
https://www.armtimes.com/hy/article/276304?fbclid=IwAR2nfQd2v38dNuQ0HjWKrly0bNrkXU19-gAhEUXsj-VG2foTozddMbJfvL0