Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք գյուղում գործող հյուրանոցային համալիրներից մեկում տղամարդու դի կա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկանները նշված հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի, ով մահացել է պայթյունից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպան է եղել՝ նռնակով իրեն պայթեցնելու եղանակով։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը երեկոյան այցելել է նշված հյուրանոցային համալիր, սնունդ է պատվիրել, ապա առանձնացել է իր կողմից պատվիրված սենյակում ու որոշ ժամանակ անց աշխատակիցները հայտնաբերել են նրան մահացած։

Հյուրանոցային համալիրում տեղադրված են նաև տեսախցիկներ, որոնք քննիչն առգրավել է։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դիակի մոտ էլ հայտնաբերվել է նռնակ պայթեցնելու համար նախատեսված «կալցո»։

Նյութի աղբյուր՝

https://lurer.com/?p=545748&l=am