Ուգանդայի ոստիկանությունը կալանավորել է 110-ամյա տղամարդուն՝ իր 109-ամյա կնոջը սպանելու կասկածանքով, այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է նրա հետ նույն սենյակում քնել և «կատարել իր ամուսնական պարտքը» վատառողջության պատճառով, հայտնում է Daily Monitor-ը։

Նթունգամոյի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է 110-ամյա տղամարդուն, ով մեղադրվում է իր 109-ամյա կնոջը դանակահարելու մեջ՝ ամուսնական պարտականություններից հրաժարվելու համար, հայտնում են իշխանությունները։

Նշվում է, որ դեպքի նախօրեին կինը բողոքել է վատ ինքնազգացողությունից և գնացել է քնելու այլ սենյակում՝ մենակ թողնելով ամուսնուն։ Առավոտյան հարձակման ականատես են եղել զույգի թոռները, ինչի հետևանքով՝ տարեց կինը մահացել է։

Ըստ հրապարակման՝ չնայած պարզվել է, որ հանցագործությունը տեղի է ունեցել «ամուսնական պարտականությունները կատարելուց հրաժարվելու» հիմքով, գործի հետաքննությունը շարունակվում է։

Նյութի աղբյուր՝

https://lurer.com/?p=544760&l=am