Մոսկվայում հաճախորդների հետ կոնֆլիկտից հետո մարմնավաճառությամբ զբաղվող օտարերկրյա քաղաքացի կինը հինգերորդ հարկից ընկել է և կոտրել ողնաշարը։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Հետո նրա զուգընկերներից մեկը դուրս է եկել բնակարանից, իսկ մյուսը մնացել է ու չի թողել մարմնավաճառուհուն հեռանալ։ Դրանից հետո, ըստ տուժողի, ինքը բացել է պատուհանը և դուրս ցատկել։

Բարձրությունից վայր ընկնելու հետեւանքով ողնաշարի կոտրվածք և բազմաթիվ վնասվածքներ ստացած աղջիկը հոսպիտալացվել է և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։ Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Ագրեսիվ 44-ամյա հաճախորդին բերման են ենթարկել և տարել հարցաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նյութի աղբյուր՝ 

https://lurer.com/?p=545929&l=am