Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին, մարվել՝ 11։00-ին: Մասամբ այրվել և ջերմահարվել է հյուրասենյակի գույքը. հյուրասենյակում հայտնաբերվել է Մ. Ա.-ի (ծնված 1978 թ․) դին։
Նյութի աղբյուր՝
https://lurer.com/?p=545926&l=am