Article image
«Հայ ղեկավարները Բաքվի բանտում են» գրությամբ պաստառները հեռացվել են. ՀՅԴ ՆԱՈՒՄ

Տեղեկացրել էինք, որ Խանջյան փողոցի վերնանցման երկու կողմերում մեր կողմից փակցվել էին «Հայ ղեկավարները Բաքվի բանտում են» գրությամբ և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարներով պաստառներ։  Այս մասին հայտնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ նշելով, որ դրանք ժամեր անց հեռացվել են։

 

«Նշված գործիչներին աջակցող հայտարարության մեջ դատապարտվել էին ՀՀ-ում ԱՀ պետական ինստիտուտների գործունեության դեմ կատաղի պայքար մղող, Արցախի բռնի հայաթափումն այս օրերին Երևանում տոնող իշխանությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նյութի աղբյուր՝

https://lurer.com/?p=545919&l=am