Ռիգայում BBC-ի ռուսական ծառայության երեկույթի ժամանակ անհայտ անձն ուսումնական նռնակ է պայթեցրել, հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։Նշվում է, որ նռնակը խլացրել է մի քանի մարդու։ Լրագրողները միջադեպը կապել են իրենց մասնագիտական գործունեության հետ։
Հանդիպումը կայացել է Čē բարում։ Ժամը 23։00-ի դրությամբ հաստատությունում մնացած միակ այցելուները հրատարակության աշխատակիցներն են եղել։ Այդ ժամանակ էլ տղամարդը մտել է բար և РГД-5 ուսումնական նռնակ նետել ներկաների ոտքերի մոտ։
Անհայտ անձը սեւ BMW-ով դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։
Նյութի աղբյուր՝
https://lurer.com/?p=545940&l=am