Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Մոսկվայում մահացել է հումանիտար ոլորտում իմ ճանաչած խոշորագույն գիտնականը, ազգաբանը, ճապոնագետը, կովկասագետը, թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարս՝ Սերգեյ Ալեքսանդրովիչ Արությունովը՝ մարդ-էպոխան, մարդ-հանրագիտարանը:

«Մարդ, ով Բաբկեն Հարությունյանի ու Յուրի Մկրտումյանի հետ միասին փրկեց իմ ճակատագիրը ԵՊՀ-ում բուն դրած խավարամտությունից:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

.Գ. Այս լուսանկարն իմ ամենաթանկերից է. կրթական-գիտական ոլորտում իմ երկու ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ են՝ Սերգեյ Արությունովն ու Բաբկեն Հարությունյանը: Երկուսն էլ արդեն լուսահոգի»:

Նյութի աղբյուր՝

https://168.am/2023/12/23/1975625.html