Չինաստանում գիտնականները բացահայտել են ինտերվալային սովապահության առավելությունները, որոնք դրականորեն են ազդում աղիքների միկրոբիոմի, ինչպես նաև աղիքների և ուղեղի միջև կապի վրա:

Գիտնականները փորձից հետո վերլուծել են կամավորներից ստացված տվյալները և հայտնաբերել նրանց մարմնում փոփոխություններ:

Փորձին մասնակցել են 25 կամավորներ, ովքեր ճարպակալման խնդիր են ունեցել են և սկսել են հեևել ընդհատվող քաղցի սննդակարգին:

Փորձի ավարտին մասնակիցները նիհարել են միջինը 7,6 կիլոգրամով կամ 7,8%-ով։

Բացի ճարպի կրճատումից, այլ բարերար ազդեցություն օրգանիզմի վրա ևս արձանագրվել է։

Հետազոտողները նշել են, որ ընդհատվող սովապահության արդյունքում օրգանիզմում շատացել են այնպիսի բակտերիաները, որոնք դրականորեն են ազդում ուղեղի այն հատվածների գործունեության վրա, որոնք կապված են մարդու ուշադրության, շարժման արգելակման, հույզերի և սովորելու հետ:

Նյութի աղբյուր՝

https://www.pastinfo.am/hy/news/2023/12/21/edh42ywk9/1688645