ԱՄՆ-ում մայրը կյանքի է վերադարձրել դստերը՝ նրան պատմելով անեկդոտ ու ծիծաղեցնելով, գրել է People-ը։

Միչիգան նահանգի Նայլս քաղաքի 41-ամյա բնակչուհի Ջենիֆեր Ֆլյուելենը 2017 թվականի սեպտեմբերի 25-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ընկել է կոմայի մեջ և հինգ տարի անգիտակից վիճակում է եղել։ Կնոջ մայրը՝ Փեգի Մեանսը, պարբերաբար այցելում էր նրան՝ հույս ունենալով, որ մի օր նա կարթնանա։

2022 թվականի օգոստոսին Մեանսը դստեր հետ հիվանդասենյակում էր, երբ որոշեց անեկդոտ պատմել նրան։ Մայրը ցնցվել է, երբ լսել է դստեր՝ Ջենիֆերի ծիծաղը։ Այդ պահին կինը հասկացել է, որ իր դուստրը վերջապես դուրս է եկել կոմայից։ «Նա արթնացավ, բայց ոչ ամբողջությամբ: Նա չէր կարողանում խոսել, բայց գլխով արեց», - ասել է Մեանսը:

Չնայած բժիշկների հիասթափեցնող կանխատեսումներին, որոշ ժամանակ անց Ֆլյուելենը սկսել է վերականգնվել։ Ներկայումս նա կարող է նստել և մի քանի բառ ասել: Ավելին, հոկտեմբերին նա կարողացել է ներկա գտնվել դպրոցական ֆուտբոլային խաղի, որին մասնակցել է իր կրտսեր որդին։

Մեանսը կարծում է, որ իր դուստրը շուտով կկարողանա քայլել և հնարավորինս շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։

Նյութի աղբյուր՝

https://www.pastinfo.am/hy/news/2023/12/19/edh42ywk9/1687310