Կարմիր մսի օգտագործումը կարող է բարձրացնել սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի հավանականությունը։ Այսպիսի եզրահանգման է եկել Հոնկոնգի համալսարանի մասնագետների թիմը, որի աշխատանքի արդյունքները հրապարակվել են European Heart Journal-ում։

Ուսումնասիրվել են ավելի քան վեց միլիոն մարդկանց տվյալները 70 հետազոտություններից։ Հետազոտության մասնակիցներն ապրել են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում, ինչպես նաեւ Չինաստանում, Ճապոնիայում, Արեւմտյան Աֆրիկայում, Հարավային Կորեայում եւ Սինգապուրում։ Թիմը կենտրոնացել է վերամշակված 50 գրամ կարմիր մսի եւ չվերամշակված 100 գրամի օրական օգտագործման ազդեցության վրա։

Հեղինակները հայտնաբերել են, որ վերամշակված կարմիր մսի օգտագործման ավելացումը օրական 50 գրամով կապված է 26 տոկոսով սիրտ-անոթային հիվանդությունների եւ 44 տոկոսով երկրորդ տեսակի դիաբետի հավանականության հետ։ Ավելի քիչ հարաբերակցություն է նկատվել Արեւելքի երկրներում, որտեղ ավելի շատ օգտագործում են ամբողջահատիկ ցորեն եւ բանջարեղեններ։

Դիաբետի առաջացման գործողության գործակիցը վերամշակված կարմիր միս օգտագործելիս կազմում է 0,96 Արեւելքի եւ 1,51՝ Արեւմուտքի երկրներում։ Իսկ կաթվածի հավանականության գործակիցը չվերամշակված կարմիր միս օգտագործելիս հավասար է եղել 0,71-ի Արեւելքի եւ 1,13-ի՝ Արեւմուտքի երկրներում։

2023թ. ապրիլին Թաֆտսի համալսարանի աշխատակիցները ապացուցել են, որ ոչ ճիշտ սնվելը դարձել է երկրորդ տեսակի դիաբետի ավելի քան 70 տոկոս դեպքերի պատճառ աշխարհում, 1990-2018թթ. ընթացքում։

Նյութի աղբյուր՝

https://azat.tv/karmir-msi-ogtagorcumy/