Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Սպիտակի ոլորանները (մերկասառույց), Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհները, Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածը և Սարավան-«Զանգեր» հատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար։
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։
Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նյութի աղբյուր՝
https://www.pastinfo.am/hy/news/2023/12/25/hmdxqwsls/1690401